Բարի գալուստ և շնորհակալություն BIT 7 ծրագրով հետաքրքրվելու համար։ BIT 7-ը առցանց մարզումների 7 շաբաթյա ծրագիր է, որը կարելի է կատարել ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ։ Ծրագրի տևողությունը 7 շաբաթ է։ Յուրաքանչյուր շաբաթվա համար նախատեսված է 4 մարզաօր, և յուրաքանչյուր օրվա մարզումները տևելու են 30-40 րոպե՝ ներառյալ հանգստյան ժամանակը։ Յուրաքանչյուր օրվա մարզում բաղկացած է 4 շրջապտույտից (circuits), յուրաքանչյուրում կլինի 7-ից 9 վարժություն՝ յուրաքանչյուր վարժությունը 30 վայրկյան տևողությամբ։ Յուրաքանչյուր վարժությունից հետո կա 10 վայրկյան հանգիստ, և յուրաքանչյուր շրջապտույտից հետո՝ 3 րոպե հանգիստ։ BIT 7-ը հարմարեցված է բոլոր մարզավիճակներում եղող կանանց և աղջիկների համար։
Քանի որ վարժությունները ոչ թե հաշվարկով են, այլ հիմնված են ժամանակի վրա, առավել հեշտ է դրանք ձեր մարզավիճակին հարմարեցնելը։ Յուրքանչյուր մարզման համար տրված է 30 վայրկյան։ Դուք կարող եք այդ 30 վայրկյանի ընթացքում կատարել այնքան անգամ, որքան կկարողանաք: Եթե սկսնակ եք, ապա այդ 30 վայրկյանում կկատարեք ավելի քիչ անգամ, քան առավել ֆիթնես պատրաստվածություն ունեցողները։ Շաբաթ առ շաբաթ ինքներդ կզգաք առաջընթացը։
Քաշերը նույնպես կարող եք հարմարեցնել։ Սկսնակները կարող են սկսել 1-2 կգ քաշից, իսկ առավել մարզվածները՝ ըստ պահանջի։ Կարևորը կատարելն է, ողջ ընթացքում շարժվելը և ոչ մի պարագայում չհիասթափվելն ու կիսատ չթողնելը։ Եթե անգամ չեք կարողանում հասցնել ամբողջ տեմպով կատարել, միևնույն է, փորձեք և կտեսնեք, որ մի քանի մարզում հետո առավել պատրաստված կլինեք։
Գնելով BIT 7-ը՝ 6 ամիս ակտիվ բաժանորդագրություն կունենաք մարզվելու համար։
Գնելով BIT 7-ը՝ դուք համաձայնում եք <<Պատասխանատվության գիտակցում>> բաժնին։